Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Դու կարող ես բանավիճել ՀՀՇ-ի Գևորիկի, ՀՀԿ տատիկի կամ Հալաջյան Քիսոյի հետ

Դու կարող ես բանավիճել ՀՀՇ-ի Գևորիկի, ՀՀԿ տատիկի կամ Հալաջյան Քիսոյի հետ
24.09.2025 | 11:46

Պետական դավաճան նիկոլ փաշինյան, արդեն 6 ամիս է աղիողորմ խնդրում ես նախկին 3 նախագահներին, կաթողիկոսին, որ գան իբր քո հետ բանավիճեն։

Երեկ էլ (22․09․2025), նորից առանց դեղերդ խմելու, հրավիրել ես նրանց բանավեճի ու ոչ ավելի ոչ պակաս՝ ԱԱԾ քո նախկին խցում։

Չնայած երեքն էլ իմ աչքի լույսը չեն, բայց հաստատ դավաճան չեն ու հաստատ քո կատեգորիայի չեն։

Դու, օրինակ, կարաս բանավիճես՝ ՀՀՇ-ի Գևորիկի, ՀՀԿ տատիկի կամ Հալաջյան Քիսոյի հետ, իսկ ինչ վերաբերում է քո ասած Կտրիճ Ներսիսյանին, էդ հարցում խորհուրդ կտամ երկու զույգ մոմ առնես ու ծոցումդ շատ պինդ պահես, որպեսզի, երբ շուտով վերադառնաս ԱԱԾ քո նախկին խուց, վառես ու ցմահ աղոթես քո աններելի մեղքերի թողության համար։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2512

Մեկնաբանություններ